Optym Արմենիան, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ) և ISTC Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնն առաջին անգամ կազմակերպել էին «Smarter Transportation Data հեքեթոն»-ը, որն ամենաարդյունավետ միջոցն է տաղանդներ ներգրավելու, նրանց ստեղծագործական ներուժը բացահայտելու, ոլորտով հետաքրքված երիտասարդներին համախմբելու և շատ կարճ ժամանակահատվածում համատեղ նախագծեր իրականացնելու համար:

«Smarter Transportation Data հեքեթոն»-ը կայացավ ապրիլի 15-ից 16-ը ISTC-ում: Միջոցառման գլխավոր հովանավորն էր Optym ընկերությունը, որը  հանդիսանում է տրանսպորտային ոլորտում որոշումների կայացման համակարգերի մշակման աշխարհի առաջատարներից և համագործակցում է այնպիսի հսկաների հետ ինչպիսիք են Fedex-ը, American Airlines-ը, General Electrics-ը և Amadeus-ը: Optym-ի գերազանցության կենտրոնը Հայաստանում ունի շուրջ 70 բարձրակարգ մասնագետ և նախատեսում է ընդլայնել իր ներկայությունը ՀՀ-ում։ Optym Արմենիան նախատեսում է իրականացնել մի շարք գիտական և կրթական ծրագրեր։

Մրցույթի իրականացման աջակիցներն էին՝ ԱՄՆ ՄԶԳ-ն և ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը: Հեքեթոնի նպատակն էր խթանել նոր գաղափարների գեներացումը և նպաստել ֆունկցիոնալ նախատիպերով նորարարական լուծումների ստեղծմանը տրանսպորտի ոլորտում՝ օգտագործելով ոլորտի առաջատար ապրանքանիշերի կողմից տրամադրված բազմազան տվյալների բազաներ, API-ներ և սարքավորումներ:

Հեքթոնին գրանցվել էին ավելի քան 70 թիմ, որոնցից 33-ը հրավիրվեցին մասնակցելու մրցույթին և 24 ժամ աշխատեցին իրենց ծրագրերի վրա։

Հեքեթոնի առաջին օրը՝ ապրիլի 15-ին, թիմերը հնարավորություն ունեցան մասնակցելու տրանսպորտային ոլորտին նվիրված ‹‹Smart Talk››-երի, որի ընթացում ելույթ ունեցան՝

  • Արթուր Ղուլյան՝ Optym Արմենիա
  • Բագրատ Ենգիբարյան՝ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ
  • Սարգիս Մանուկյան՝ Երևանի քաղաքապետարան
  • Պունիթ Շարմա՝ Optym Արմենիա
  • Խաչատուր Գրիգորիան՝ ggTaxi
  • Վահան Քերոբյան՝ menu.am

«Smarter Transportation Data հեքեթոն»-ի հաղթող ճանաչվեցին՝

  1. Ամենանորարարական լուծում՝ ֆունկցիոնալ նախատիպով անվանակարգում՝չDNS թիմը, որը առաջարկել էր Երևանում հեծանվային տրանսպորտի համատեղ օգտագործման լուծում՝ հիմնված տվյալների վերլուծության վրա։ Մրցանակը՝ 4000 ԱՄՆ դոլար:
  2. Լավագույն բիզնես կոնցեպտ/գաղափար անվանակարգում՝Appress թիմը, իր AutoPi լուծումով։ Այն մինի համակրգիչ է, որը միացվում է ավտոմեքենային և տրամադրում մի շարք տվյալներ իրական ժամանակում որոշումներ իրականացնելու համար։ Մրցանակը՝ 2500 ԱՄՆ դոլար:
  3. Հայաստանի համար ամենաարժեքավոր լուծում անվանակարգում՝Babylon թիմը, ովքեր իրականացրել էին Երևանում ռեստորաններից սնունդի առաքման տվյալների վերլուծություն և առաջարկել machine learning-ի վրա հիմնված ավելի խելացի առաքման եղանակ: Մրցանակը՝ 1500 ԱՄՆ դոլար:

Իրենց լուծումները մշակելու համար մասնակիցները օգտագործել են հանրայնորեն հասանելի կամ Optym, Menu.am և GGTaxi ընկերությունների կողմից տրամադրված տվյալների բազաները:

Լուսանկարների արխիվը՝ այստեղ։