ՀՀ ստարտափներն Իսպանիայում մասնակցել են Startup Olé կոնֆերանսին
Ապրիլի 26-27-ը հայաստանյան 10 ստարտափ մասնակցել է Իսպանիայի Սալամանկա քաղաքում կայացած Startup Olé կոնֆերանսին:
Հայաստանյան պատվիրակության մասնակցությունը հնարավոր է դարձել «Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՓՄՁ ԶԱԿ) և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի հետ համագործակցության, ինչպես նաև Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (SMEDA) ծրագրի աջակցության շնորհիվ:
Միջոցառման ընթացքում հայկական ընկերությունները կապեր են հաստատել այլ երկրների ստարտափների հետ, ինչպես նաև ձևավորել փոխշահավետ գործընկերություն նոր գործընկերների և սերիական արտադրություն իրականացնող ձեռնարկատերերի հետ:
Հայկական ընկերությունները մասնակցել են նաև ծրագրերի մրցույթ-շնորհանդեսների, ինչպես նաև խոշոր ընկերությունների և ներդրողների հետ համագործակցության հաստատմանը նվիրված միջոցառման:
Թողնել պատասխան Չեղարկել պատասխանը
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։