Դիմի՛ր «Նորարարության զարգացման համաֆինանսավորվող դրամաշնորհ»-ի և ստացի՛ր նորարարական լուծում մշակելու հնարավորություն. հաջողության պատմություն «Grovf»-ի համահիմնադրի կողմից
Grovf-ը, որը մեր նախկին ստարտափ դրամաշնորհառուներից մեկն է, տվյալների բազաների եզակի սերվեր է, որը հատուկ նախագծված է IIoT տվիչների կողմից գեներացված տվյալները պահելու և օպտիմալացնելու համար:
Նախատիպն արդեն ցույց է տվել իր առավելությունը՝ 10 անգամ արագացնելով գործարքները նման լուծումների համեմատ։
«Grovf»-ի թիմը բաղկացած է բիզնեսի և տեխնոլոգիայի ոլորտում զգալի փորձ ունեցող 12 մասնագետներից։ Ընկերության հիմնական տեղակայումը Երևանում է /Հայաստան/ և Բերկլիում /Կալիֆոռնիա/։
Թիմը Նորարարության համաֆինանսավորվող դրամաշնորհ է ստացել 2017 թվականին, որն օգտագործվել է «Grovf»-ի հետազոտությունների ու մշակումների նախաձեռնություններն իրականացնելու համար։
«Ֆինանսավորումը մեզ հնարավորություն տվեց կատարելագործել մեր տեխնոլոգիան` այն դարձնելով մեր հաճախորդների համար էլ ավելի համոզիչ առաջարկ: Դրա օգնությամբ մենք նաև համալրեցինք մեր թիմը՝ նոր փորձառու անդամներով, որոնք օգնեցին արագացնել ծրագրի մշակումը և հասնել մեր հավակնոտ նպատակներին»,- նշում է «Grovf»-ի համահիմնադիր Խաչիկ Սահակյանը:
Նա արժեքավոր խորհուրդ ունի Համաֆինանսավորվող դրամաշնորհների մրցույթի ապագա դիմորդների համար (հայտերի ներկայացման վերջնաժամկետը`օգոստոսի 6-ն է):
«Առաջին հերթին, ձեռնարկատերերը պետք է ապահովեն իրենց գաղափարի համապատասխանությունը շուկայի կարիքներին և չվախենան վաղ փուլերում ռեսուրսների պակասից: Գաղափարի գնահատումը կարելի է իրականացնել գրեթե անվճար, բայց դա ապագայում կարող է շատ ժամանակ և էներգիա խնայել:
Հավասարապես կարևոր է հաշվի առնել, որ դրամաշնորհները պարզապես ձեր վերջնական նպատակին հասնելու միջոց են և երբեք՝ ինքնին նպատակը: Եթե դուք դրամաշնորհ եք շահում, դա չի նշանակում, որ հաճախորդներ եք շահելու, ինչը շատ կարևոր է: Նմանապես, եթե դրամաշնորհ չեք շահում, դա վերջը չէ: Հիշեք, որ ձեր վերջնական նպատակն է վաճառք ապահովել և վաստակել հաճախորդներ»,- հավելում է Խաչիկ Սահակյանը։
«Grovf»-ն այժմ աշխատում է հիշողության ընդլայնման MonetX ծրագրի վրա, որը նպատակ ունի նոր լուծում տրամադրել գերծավալուն տվյալների շտեմարանի հիշողության ընդլայնման և «հիշողությունա-կենտրոն» հաշվարկների համար:
«Շնորհիվ իր ճկուն և ծախսարդյունավետ բնույթի, այս տեխնոլոգիան թույլ կտա ընդլայնել հիշողությունը յուրաքանչյուր սերվերի համար՝ տասնյակ տեռաբայտերով և դրանով էքսպոնենտալ կերպով արագացնել հաշվարկները: Առաջիկա 1 տարվա ընթացքում մեր ծրագրերը ներառում են մեր պրոդուկտների պիլոտային տարբերակների վերջնականացում և առաջին վաճառքը՝ ոլորտի խոշորագույն գերծավալների օպերատորներից մեկին»,- պարզաբանում է Խաչիկ Սահակյանը:
Նման վառ տեսլականով և աշխարհը փոխելու պատրաստակամություն ունեցող ձեռնարկատերերին խրախուսում ենք դիմել «Նորարարության զարգացման համաֆինանսավորվող դրամաշնորհների» մրցույթին, որը կարող է բացել նոր դռներ՝ հետաքրքիր հնարավորություններով:
***
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Համաշխարհային Բանկի աջակցությամբ իրականացվող «Համաֆինանսավորվող դրամաշնորհներ»-ի ծրագրի շրջանակում հայտարարում է Նորարարության զարգացման և Մարզային համաֆինանսավորվող դրամաշնորհների հերթական մրցույթը։
Դրամաշնորհային ծրագրի նպատակն է աջակցել Երևանում և մարզերում գործող ընկերություններին՝ զարգացնել իրենց նորարարական և տեխնոլոգիական արտադրանքներն ու լուծումները, ինչպես նաև ուղղորդել դրանք` ի նպաստ տնտեսության ավանդական ճյուղերի առաջխաղացմանն, ինչպիսիք են՝ զբոսաշրջությունը, գյուղատնտեսությունը, էներգետիկան և այլն։ Ակնկալվում է, որ այս դրամաշնորհային մրցույթին ներկայացված ծրագրերը կնպաստեն նաև համավարակի տնտեսական հետևանքների հաղթահարմանը, հատկապես՝ առավել խոցելի ոլորտներում։
Ծրագրին դիմելու վերջնաժամկետն է 2020թ. օգոստոսի 6-ը, ժ. 23:59 (Երևանի ժամանակով)։ Ծրագրի մանրամասներին և դիմելու գործընթացին կարող եք ծանոթանալ այստեղ http://www.eif.am/eng/news/matching-grants-2020/