Պետք է սովորել, առաջ գնալ ու հնարավոր բոլոր տեղերից գիտելիք ստանալ. Գևորգի ու Գրիգորի հաջողության պատմությունը
«Տեղեկացանք, որ «Ինժեներական քաղաք»-ում մեկնարկել է «Մեխատրոնիկա» ուղղույթամբ նոր դասընթաց և միանգամից որոշեցինք գրանցվել»,- ասում է Գևորգ Ստեփանյանը, ով մասնակցել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և Ինժեներական ասոցիացիայի կողմից կազմակերպվող «Ինժեներական դպրոց» կրթական ծրագրի 6-ամսյա դասընթացին։ Գրանցվելուց, հարցազրույցի և թեստավորման փուլերը հաղթահարելուց հետո Գևորգ Ստեփանյանն ու…
«Ինժեներական քաղաքի» Գիտության և տեխնոլոգիաների թանգարանը ցուցադրում է Հայաստանի գիտական և տեխնոլոգիական նվաճումները
Հանճարեղ ստեղծագործողների նկարներ, քանդակներ, հնադարյան գրիչների ձեռամբ ծաղկած ձեռագրեր, հնաոճ կահույք ու դարերի խորքից մեզ հասած արվեստի ու արհեստի գլուխգործոցներ, որոնք անդադար մեզ զարմացնում ու հիացնում են: Սա մեր այցելած թանգարանների դասական պատկերն է: Սակայն Հայաստանն այժմ հիացնում է մի եզակի գոհարով ևս՝ «Ինժեներական քաղաքի»…
«Եթե ինչ-որ բան համառությամբ շարունակում ես անել, հասնում ես արդյունքի»․ Գարիկի և Վահանի հաջողության պատմությունը
«Դասընթացի մասին տեղեկանալուց անմիջապես հետո դիմեցի, անցա թեստավորման և հարցազրույցի փուլերը և սկսեցի մասնակցել»,- ասում է Գարիկ Հարությունյանն, ով մասնակցել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» և հիմնադրամի և Ինժեներական ասոցիացիայի կողմից կազմակերպված Ավագ դպրոցի աշակերտների համար նախատեսված «Ինժեներական դպրոց» կրթական ծրագրի 6-ամսյա «Մեխատրոնիկա» դասընթացին։ Նրա հետ դասընթացին մասնակցել է նաև համակուրսեցի…
Փոխակերպելով Հայաստանը կրթության միջոցով. Հայացք «Ինժեներական քաղաքի» կրթական նախաձեռնություններին
Հայաստանի՝ նորարարական ինժեներական լուծումների գլոբալ կենտրոն դառնալու ճանապարհին վերջին տարիներին իրականացվող ամենահավակնոտ նախագծերից մեկը «Ինժեներական քաղաք»-ն է։ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի, Հայաստանի կառավարության, Համաշխարհային բանկի, Ինժեներական ասոցիացիայի, Նեյշնլ Ինսթրումենթս ընկերության, և մասնավոր գործընկերների համագործակցությամբ և մասնակցությամբ ստեղծված «Ինժեներական քաղաք»-ը նպատակ ունի խթանել երկրի տնտեսական զարգացումը, բարձրացնել…
Ամփոփվել են «Քո աշխատանքի բանալին․․․» նախաձեռնության արդյունքները
Փետրվարի 24-ին «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և «Սոլոլըրն» ընկերության կողմից անցկացվեց «Քո աշխատանքի բանալին․․․» նախաձեռնության 1-ին խմբի մրցութային փուլի ամփոփիչ միջոցառումը։ Նախաձեռնությունն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում։ Երկու ամիսների ընթացքում նախաձեռնության 150-ից ավելի մասնակիցներ ՀՀ տարբեր մարզերից ծանոթացել են ծրագրավորման…
Կամավորական աշխատանքից դեպի կարիերա
«Փնտրել ու գտնել այն մասնագիտությունը, որն իսկապես գոհացնում է, և դարձնել այն ապրելակերպ և աշխատանք»,- խորհուրդ է տալիս գյումրեցի Մանե Մկրտչյանը։ 17-ամյա Մանեն «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի ներքո մասնակցել է «Social Media Marketing» դասընթացին, ապա աշխատանքի անցել այս մասնագիտությամբ։ Դպրոցական Մանեին Գյումրու տեխնոլոգիական կենտրոն (EIF…
Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնի ամառային դպրոցը երեխաներին ու պատանիներին ՏՏ հմտություններ է սովորեցնում
Ժամանակակից աշխարհում տեխնոլոգիական գիտելիքներին տիրապետել պետք է վաղ հասակից, հետագայում մասնագիտական հեշտ կողմնորոշման և, առհասարակ, հասարակության մեջ լիիրավ տեղ զբաղեցնելու համար։ Այդ իսկ պատճառով ստեղծման օրվանից «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի Հայ-hնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնում, բացի բազմաֆորմատ դասընթացները, իրականացվում են նաև տարբեր կրթական ծրագրեր երեխաների և պատանիների…
GTC:Vol.2 երիտասարդական նախաձեռնությունը շարունակում է ընդգրկել նոր մարզեր
Երիտասարդական ներուժը դրական «փոփոխության» ամենակարևոր ռեսուրսներից է։ Այդ փոփոխության մասշտաբները կարող են լինել տարբեր՝ սկսած նեղ ընկերական շրջապատից մինչև համայնք և բնակավայր։ Համայնքային զարգացման նախաձեռնություններում երիտասարդների ներգրավվածության, սեփական բնակավայրի զարգացման, կյանքի որակի փոփոխության գործում երիտասարդական ներուժի կարևորության գիտակցումով էլ մոտ մեկ ու կես տարի առաջ…
ՁԻՀ-ի կազմակերպած «Կանայք տվյալագիտության մեջ» համաժողովը Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում միավորել էր ավելի քան 200 մասնակցի
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի համար հունիսն արվեստի, գիտության և տեխնոլոգիաների միավորման ամիս էր. Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում «Ստեղծագործական ճանաչողություն» խորագրի ներքո հունիսի 28-ին կազմակերպվեց «Կանայք տվյալագիտության մեջ» (WiDS) միջազգային ամենամյա համաժողովը: Իր հեղափոխական ազդեցությամբ արհեստական բանականությունը հիմնովին վերափոխել է բազմաթիվ ոլորտներ ամբողջ աշխարհում: Առաջընթացի այս հզոր ուժին…
«Գիտության շարժիչ ուժը» շարքի միջոցառումները շարունակվում են
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ) հետևողականորեն ջանքեր է ներդնում Հայաստանի տեխնոլոգիական և գիտական էկոհամակարգերի առաջխաղացման ուղղությամբ: Այդ առաքելությանը համապատասխան՝ այս տարի ՁԻՀ-ը շարունակում է «Գիտության շարժիչ ուժը» միջոցառումների շարքը, որը կազմակերպվում է Հայաստանում գիտական էկոհամակարգի զարգացման ուղղությամբ PMI Science գիտահետազոտական կենտրոն Հայաստանի աջակցությամբ իրականացվող ծրագրերի շրջանակում։…