Tag: «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամ

«Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի մասնակիցներ Ալիկը և Միլենան իրենց հասակակից երիտասարդներին քաջալերում են համարձակ լինել և սիրել երազել

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ) հետևողականորեն աշխատում է Հայաստանի ՏՏ/բարձր տեխնոլոգիական ոլորտների առաջընթաց զարգացման և երկրում տեխնոլոգիական կրթության բարելավման ուղղությամբ: Իր ջանքերի շրջանակում, հիմնադրամը՝ մի շարք գործընկերների հետ համատեղ, իրականացնում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագիրը։ Այսօր կպատմենք Ալիկ Թամազյանի և…

ՁԻՀ-ի ևս մեկ դասընթաց Գյումրիում. ծրագրավորման հիմունքների ուսուցում Sololearn հարթակի և մենթորների օգնությամբ

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը կազմակերպում է տեխնոլոգիական հմտությունների զարգացման բազմաթիվ դասընթացներ, նպատակ ունենալով առավել մատչելի դարձնել տեխնոլոգիական կրթությունն ու խթանել ՏՏ ոլորտ նոր մասնագետների ներգրավումը Հայաստանում, հատկապես՝ մարզերում։ Նման նախաձեռնություններից է ՁԻՀ-ի կողմից Գյումրիում վերջերս կազմակերպված «Ծրագրավորման հիմունքներ» մեկամսյա դասընթացը։ Այս դասընթացի շրջանակում մասնակիցները նախ սովորել…

Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանավարտների պատմությունները. Վահե Արզումանյան և Սերգեյ Գալոյան

Այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանավարտներ Վահե Արզումանյանի և Սերգեյ Գալոյանի հաջողության պատմությունները: *** 17-ամյա Վահե Արզումանյանը հաճախում է Գյումրու տեխնոլոգիական կենտրոն (ԳՏԿ), որտեղ ուսումնասիրում է JavaScript: Որպես ԳՏԿ-ի ակտիվ հետևորդ՝ Վահեն հենց կենտրոնից է տեղեկացել JavaScript դասընթացի մասին և անմիջապես…

Գայանե Թումանյան. «Այնքա՜ն անելիք կա Վանաձորում»

Այսօր կներկայացնենք «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանավարտ Գայանե Թումանյանի պատմությունը:  Գայանեն մասնակցում է Հայաստանում աշխատուժի զարգացման ծրագրի շրջանակում՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից կազմակերպված «C#/.NET ծրագրավորման» դասընթացին։ Նրա համար սա կարիերայի չորրորդ ոլորտն է։ «Զբոսաշրջությունն առաջինն էր»,- ասում է Գայանեն։ «Աշխատել եմ որպես տուր- մենեջեր, իսկ…

Դիմի՛ր «Նորարարության զարգացման համաֆինանսավորվող դրամաշնորհ»-ի և ստացի՛ր նորարարական լուծում մշակելու հնարավորություն. «Ֆորեստ Գարդ»-ի գլխավոր գործադիր տնօրենի հաջողության պատմությունը

«Ֆորեստ Գարդ»-ը /Forest Guard/՝ մեր նախկին ստարտափ դրամաշնորհառուներից մեկը, IoT մոնիտորինգի սմարթ համակարգ է՝ անտառների ապօրինի ծառահատումները և հրդեհները հայտնաբերելու համար: Այն օգտագործում է LoRa տեխնոլոգիան և մշակել է եզակի FFT ալգորիթմ, որը սենսորային համակարգին թույլ է տալիս 12 անգամ խնայել էլեկտրաէներգիան և ազդանշաններն ուղարկել…