Tag: «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամ

Միջազգային ֆինանսական կորպորացիայի «Ներդրումային պատրաստվածություն կանանց կողմից հիմնադրված ընկերությունների համար» ծրագիրը «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի 2022-23 թթ. իրականացրած կարևորագույն նախաձեռնություններից մեկն է

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ) 2023թ. գործունեության առանցքային կետերից մեկը «Ներդրումային պատրաստվածություն կանանց կողմից հիմնադրված ընկերությունների համար» ծրագրի ամփոփումն էր, որն իրականացնում էր Համաշխարհային բանկի խմբի (ՀԲԽ) անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) Ճապոնիայի կառավարության աջակցությամբ և «Ձեռնարկությունների ինկուբատոր»  հիմնադրամի ու «Գրանատուս Վենչուրս» ընկերության միջոցով։ Ծրագիրը բացառիկ հնարավորություն էր…

Արման Ասլանյան. Ծրագրավորում սովորելը շարունակական ուսումնական ճամփորդություն է

«Որոշեցի սովորել ծրագրավորում,  քանի որ հետաքրքրված էի  տեխնոլոգիաներով և  խնդիրներ լուծելու հնարավորություններով»,- ասում է Արման Ասլանյանը, ով մասնակցել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից իրականացվող «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում կազմակերպված 6-ամսյա Վեբ ծրագրավորման ճամբարին։ Ծրագրավորման ճամբարի մասին խոսելիս՝ Արմանն ասում է, որ վեբ ծրագրավորումն անմիջապես գրավել է…

Կամավորական աշխատանքից դեպի կարիերա

«Փնտրել ու գտնել այն մասնագիտությունը, որն իսկապես գոհացնում է, և դարձնել այն ապրելակերպ և աշխատանք»,- խորհուրդ է տալիս գյումրեցի Մանե Մկրտչյանը։ 17-ամյա Մանեն «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի ներքո մասնակցել է «Social Media Marketing» դասընթացին, ապա աշխատանքի անցել այս մասնագիտությամբ։ Դպրոցական Մանեին Գյումրու տեխնոլոգիական կենտրոն (EIF…

Արամ Բաբայանի չհանձնվելու պատմությունը

Երբեք չհանձնվել, մշտապես առաջ շարժվել, դժվարություններից չկոտրվել, այլ ուժ ստանալ ու շարժվել առաջ։ Այսպիսին է 21-ամյա Արամ Բաբայանի կյանքի կարգախոսը: Սկզբում մատուցողի օգնական, հետո մատուցող, ավագ մատուցող, այժմ՝ բարմեն։ Աշխատանքային աճը հստակ երևում է Արամի քառամյա գործունեության մեջ։ Այն հարցրին, թե դժվար ժամանակներում ինչն է…

Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնի ամառային դպրոցը երեխաներին ու պատանիներին ՏՏ հմտություններ է սովորեցնում

Ժամանակակից աշխարհում տեխնոլոգիական գիտելիքներին տիրապետել պետք է վաղ հասակից, հետագայում մասնագիտական հեշտ կողմնորոշման և, առհասարակ, հասարակության մեջ լիիրավ տեղ զբաղեցնելու համար։ Այդ իսկ պատճառով ստեղծման օրվանից «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի Հայ-hնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնում, բացի բազմաֆորմատ դասընթացները, իրականացվում են նաև տարբեր կրթական ծրագրեր երեխաների և պատանիների…

GTC:Vol.2 երիտասարդական նախաձեռնությունը շարունակում է ընդգրկել նոր մարզեր

Երիտասարդական ներուժը դրական «փոփոխության» ամենակարևոր ռեսուրսներից է։ Այդ փոփոխության մասշտաբները կարող են լինել տարբեր՝ սկսած նեղ ընկերական շրջապատից մինչև համայնք և բնակավայր։ Համայնքային զարգացման նախաձեռնություններում երիտասարդների ներգրավվածության, սեփական բնակավայրի զարգացման, կյանքի որակի փոփոխության գործում երիտասարդական ներուժի կարևորության գիտակցումով էլ մոտ մեկ ու կես տարի առաջ…

ՁԻՀ-ի կազմակերպած «Կանայք տվյալագիտության մեջ» համաժողովը Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում միավորել էր ավելի քան 200 մասնակցի

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի համար հունիսն արվեստի, գիտության և տեխնոլոգիաների միավորման ամիս էր. Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում «Ստեղծագործական ճանաչողություն» խորագրի ներքո հունիսի 28-ին կազմակերպվեց «Կանայք տվյալագիտության մեջ» (WiDS) միջազգային ամենամյա համաժողովը: Իր հեղափոխական ազդեցությամբ արհեստական բանականությունը հիմնովին վերափոխել է բազմաթիվ ոլորտներ ամբողջ աշխարհում: Առաջընթացի այս հզոր ուժին…

Հաջողության պատմություն | Էրիկ Շահնազարյան. «Երբեք չհանձնվել, նպատակներին հասնելու համար հաղթահարել յուրաքանչյուր խոչընդոտ»

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանում աշխատուժի զարգացման ծրագրի»  դասընթացների մասնակիցները մշտապես կերտում են հաջողության պատմություններ։ Այս անգամ ներկայացնում ենք Էրիկ Շահնազարյանի հաջողության պատմությունը։ 21-ամյա Էրիկը սովորում է Ալավերդու պետական քոլեջի «Սպասարկում» բաժնի ավարտական կուրսում՝ զուգորդելով ուսումն աշխատանքի հետ։ Նա մասնակցել է…

«Գիտության շարժիչ ուժը» շարքի միջոցառումները շարունակվում են

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ) հետևողականորեն ջանքեր է ներդնում Հայաստանի տեխնոլոգիական և գիտական էկոհամակարգերի առաջխաղացման ուղղությամբ: Այդ առաքելությանը համապատասխան՝ այս տարի ՁԻՀ-ը շարունակում է «Գիտության շարժիչ ուժը» միջոցառումների շարքը, որը կազմակերպվում է Հայաստանում գիտական էկոհամակարգի զարգացման ուղղությամբ PMI Science գիտահետազոտական կենտրոն Հայաստանի աջակցությամբ իրականացվող ծրագրերի շրջանակում։…

Հայ-hնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնի համակարգչային գրագիտության դասընթացները փոխում են ավագ սերնդի կյանքի որակը

Գաղտնիք չէ, որ թվայնացող այս աշխարհում առանց տարրական համակարգչային գրագիտության այլևս չի կարող ապրել ցանկացած անհատ՝ անկախ զբաղվածությունից, հետաքրքրությունների շրջանակից, սոցիալական կարգավիճակից, սեռից, տարիքից և այլն։ Իսկ մեծահասակների համար առավել դժվար է հաղթահարել այս մարտահրավերը, ինչը բերում է բազում դժվարությունների՝ նույնիսկ կենցաղում։ Այդ իսկ պատճառով…