Սյունիքի մարզում երիտասարդներն արդեն հնարավորություն ունեն զարգացնելու իրենց հմտությունները թվային արվեստի, անիմացիայի, մուլտիմեդիա նախագծերի ոլորտներում, ինչպես նաև մասնակցելու տարաբնույթ տեխնոլոգիական հեքըթոնների, սեմինարների և աշխատաժողովների՝ շնորհիվ նորաբաց ստեղծարար տեխնոլոգիաների ժամանակակից լաբորատորիայի։ “Co-creation lab” լաբորատորիան հիմնադրել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը՝ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում, ԱՄՆ ՄԶԳ—ի «Հայաստանում…