«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ) հետևողականորեն ջանքեր է ներդնում Հայաստանի տեխնոլոգիական և գիտական էկոհամակարգերի առաջխաղացման ուղղությամբ: Այդ առաքելությանը համապատասխան՝ այս տարի ՁԻՀ-ը շարունակում է «Գիտության շարժիչ ուժը» միջոցառումների շարքը, որը կազմակերպվում է Հայաստանում գիտական էկոհամակարգի զարգացման ուղղությամբ PMI Science գիտահետազոտական կենտրոն Հայաստանի աջակցությամբ իրականացվող ծրագրերի շրջանակում։…