Պատկերասրահներ

Պետք է սովորել, առաջ գնալ ու հնարավոր բոլոր տեղերից գիտելիք ստանալ. Գևորգի ու Գրիգորի հաջողության պատմությունը

«Տեղեկացանք, որ «Ինժեներական քաղաք»-ում մեկնարկել է  «Մեխատրոնիկա» ուղղույթամբ նոր դասընթաց և միանգամից որոշեցինք գրանցվել»,- ասում է Գևորգ Ստեփանյանը, ով մասնակցել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և Ինժեներական ասոցիացիայի կողմից կազմակերպվող «Ինժեներական դպրոց» կրթական ծրագրի 6-ամսյա դասընթացին։ Գրանցվելուց, հարցազրույցի և թեստավորման փուլերը հաղթահարելուց հետո Գևորգ Ստեփանյանն ու…

«Ինժեներական քաղաքի» Գիտության և տեխնոլոգիաների թանգարանը ցուցադրում է Հայաստանի գիտական և տեխնոլոգիական նվաճումները

Հանճարեղ ստեղծագործողների նկարներ, քանդակներ, հնադարյան գրիչների ձեռամբ ծաղկած ձեռագրեր, հնաոճ կահույք ու դարերի խորքից մեզ հասած արվեստի ու արհեստի գլուխգործոցներ, որոնք անդադար մեզ զարմացնում ու հիացնում են: Սա  մեր այցելած թանգարանների դասական պատկերն է: Սակայն Հայաստանն այժմ  հիացնում է մի եզակի գոհարով ևս՝ «Ինժեներական քաղաքի»…

«Եթե ինչ-որ բան համառությամբ շարունակում ես անել, հասնում ես արդյունքի»․ Գարիկի և Վահանի հաջողության պատմությունը

«Դասընթացի մասին տեղեկանալուց անմիջապես հետո դիմեցի, անցա թեստավորման և հարցազրույցի փուլերը և սկսեցի մասնակցել»,- ասում է Գարիկ Հարությունյանն, ով մասնակցել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» և հիմնադրամի  և Ինժեներական ասոցիացիայի կողմից կազմակերպված Ավագ դպրոցի աշակերտների համար նախատեսված «Ինժեներական դպրոց» կրթական ծրագրի  6-ամսյա «Մեխատրոնիկա» դասընթացին։ Նրա հետ դասընթացին մասնակցել է նաև համակուրսեցի…

Փոխակերպելով Հայաստանը կրթության միջոցով. Հայացք «Ինժեներական քաղաքի» կրթական նախաձեռնություններին

Հայաստանի՝ նորարարական ինժեներական լուծումների գլոբալ կենտրոն դառնալու ճանապարհին վերջին տարիներին իրականացվող ամենահավակնոտ նախագծերից մեկը «Ինժեներական քաղաք»-ն է։ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի, Հայաստանի կառավարության, Համաշխարհային բանկի, Ինժեներական ասոցիացիայի, Նեյշնլ Ինսթրումենթս ընկերության, և մասնավոր գործընկերների համագործակցությամբ և մասնակցությամբ ստեղծված «Ինժեներական քաղաք»-ը նպատակ ունի խթանել երկրի տնտեսական զարգացումը, բարձրացնել…

Ամփոփվել են  «Քո աշխատանքի բանալին․․․» նախաձեռնության արդյունքները

Փետրվարի 24-ին «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և «Սոլոլըրն» ընկերության կողմից անցկացվեց «Քո աշխատանքի բանալին․․․» նախաձեռնության 1-ին խմբի մրցութային փուլի ամփոփիչ միջոցառումը։ Նախաձեռնությունն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում։ Երկու ամիսների ընթացքում նախաձեռնության 150-ից ավելի մասնակիցներ ՀՀ տարբեր մարզերից ծանոթացել են ծրագրավորման…

Պտույտ «Ինժեներական քաղաք»-ում

Բարի գալուստ ինժեներության աշխարհ։ Եկեք միասին քայլենք նորարությամբ և բացահայտումներով լի «Ինժեներական քաղաքում»։ Այստեղ՝ «Ինժեներական քաղաքում», սիրով կներկայացնենք մեր ժամանակակից արտադրամասը, որտեղ դուք կարող եք անմիջականորեն ականատես լինել արտադրանքի հիմքում ընկած մանրակրկիտ վարպետությանը: Նորագույն մեքենաներից մինչև հմուտ ինժեներներ․ սա այն վայրն է, որտեղ կյանքի են…

Միջազգային ֆինանսական կորպորացիայի «Ներդրումային պատրաստվածություն կանանց կողմից հիմնադրված ընկերությունների համար» ծրագիրը «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի 2022-23 թթ. իրականացրած կարևորագույն նախաձեռնություններից մեկն է

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ) 2023թ. գործունեության առանցքային կետերից մեկը «Ներդրումային պատրաստվածություն կանանց կողմից հիմնադրված ընկերությունների համար» ծրագրի ամփոփումն էր, որն իրականացնում էր Համաշխարհային բանկի խմբի (ՀԲԽ) անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) Ճապոնիայի կառավարության աջակցությամբ և «Ձեռնարկությունների ինկուբատոր»  հիմնադրամի ու «Գրանատուս Վենչուրս» ընկերության միջոցով։ Ծրագիրը բացառիկ հնարավորություն էր…

Ինժեներական շաբաթ 2023-ը վերադառնում է յոթերորդ անգամ

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների աշխարհում 2017 թվականին սկսվեց մի ուշագրավ ճանապարհորդություն:  «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում 2017-ին մեկնարկած «Ինժեներական կոնֆերանս-ցուցահանդեսը» հիմք դրեց նրան, ինչն այսօր հայտնի է «Հայաստան՝ ինժեներական շաբաթ» անվանմամբ: Ինժեներական շաբաթն ավելին է, քան պարզապես ամենամյա կոնֆերանսը։ Այն գիտական տոն է, գիտելիքների…

Արամ Բաբայանի չհանձնվելու պատմությունը

Երբեք չհանձնվել, մշտապես առաջ շարժվել, դժվարություններից չկոտրվել, այլ ուժ ստանալ ու շարժվել առաջ։ Այսպիսին է 21-ամյա Արամ Բաբայանի կյանքի կարգախոսը: Սկզբում մատուցողի օգնական, հետո մատուցող, ավագ մատուցող, այժմ՝ բարմեն։ Աշխատանքային աճը հստակ երևում է Արամի քառամյա գործունեության մեջ։ Այն հարցրին, թե դժվար ժամանակներում ինչն է…

«Ինժեներական նախագծում (3D մոդելավորում)» դասընթացից մինչև աշխատանք

Ամիսներ առաջ համալսարանական երեք ընկերներ՝ վանաձորաբնակ Գևորգը, Էրիկը և Սարգիսը որոշեցին մասնակցել «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից (ՁԻՀ) «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի ներքո Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում (ՎՏԿ) իրականացվող «Ինժեներական նախագծում (3D մոդելավորում)» դասընթացին։ Դասընթացի մասին հայտարարությունը լայն տարածում էր գտել Վանաձորում և նույնիսկ ՀՀ զինված ուժերում…